Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Հարգելի՛ արարատցիներ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ, որոնք հետ են մղվում հայկական կողմից: Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է բոլորիս միասնականությունն ու աչալրջությունը»,-նշել է մարզպետն ու հորդորել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին` զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից: