Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։

Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ»,- մասնավորապես գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի սահմանին առավոտից սկսված լայնածավալ հարձակման պատճառով Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընթանում է զորահավաք։