Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը եւ կրակել են մեծ տրամաչափի զենքերով։ Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Կենտրոնը նաեւ տեսանյութ է տարածել Ստեփանակերտից, որտեղ երեւում է, թե ինչ վնասներ են կրել մարդիկ:

«Նրանք խփում են, երեխան վեր ա թռնում, ես գրկում եմ, ուպոկվում ենք դուրս: Դա եմ հիշում»,-պատմում է ստեփանակերտցի մի կին, որի բնակարանն ամբողջությամբ ավերվել է: