Johnson & Johnson-ի COVID-19-ի դեմ փորձնական պատվաստանյութի մեկ դեղաչափն ուժեղ իմունային պատասխան է առաջացրել «առողջ մեծահասակների» մոտ կորոնավիրուսի դեմ միջանկյալ կլինիկական փորձարկումների ընթացքում:

Գիտնականները հայտարարել են, որ փորձարկման 1000 մասնակիցների 98 տոկոսը «չեզոքացնող հակամարմիններ» է ունեցել, որոնք պաշտպանում են բջիջները պաթոգեններից պատվաստումից շուրջ մեկ ամիս անց, վկայում են medRxiv-ում հրապարակված արդյունքները:

Արդյունքները ցույց են տվել, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ անբարենպաստ ռեակցիաների հաճախականությունը, ինչպիսիք են հոգնածությունն ու մկանային ցավը, 36 տոկոսով ավելի բարձր էին, քան երիտասարդների մոտ:

Հիմնականում հաջող արդյունքները թույլ են տվել ընկերությանը սկսել վերջին փորձարկումը` 60.000 մարդու մասնակցությամբ:

Ընկերությունը հայտարարել է, որ փորձարկումների վերջնական արդյունքներն ակնկալում է ստանալ դեկտեմբերին կամ հաջորդ տարվասկզբին: