Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը անգլիացի կենտրոնական կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ։

20-ամյա խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Մանչեսթերյան ակումբը պատրաստ է ֆինանսապես ավելի լավ պայմաններ առաջարկել Ֆոդենին, հաղորդում է 90min.com-ը։

Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2017թ․ նոյեմբերին։ Այս ընթացքում նա մասնակցել է 76 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո։