Հազարավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում` բողոքելու COVID-19-ի տարածման դանդաղեցման համար սահմանված սահմանափակումների եւ սոցիալական հեռավորության կանոնների դեմ, հայտնում է AP-ն:

Լոնդոնի ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացրել է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: Ոստիկանությունը միջոցառմանն ընդառաջ հայտարարել է, որ սպաները նախ կզրուցեն մարդկանց հետ եւ կբացատրեն սոցիալական հեռավորության կանոնները, սակայն նրանք կարող են հարկադրական միջոցառումներ գործադրել, եթե ցուցարարները շարունակեն դրանց չհետեւել:

«Ես գիտեմ, որ այս կանոնները շատ հիասթափեցնող են, բայց դրանք մշակվել են` բոլորին մահացու վիրուսից պաշտպանելու համար»,- ասել է ոստիկանության խոսնակ Ադե Ադելեքան: «Հավաքվելով մեծ քանակությամբ եւ անտեսելով սոցիալական հեռավորությունը` դուք վտանգի տակ եք դնում ձեր եւ ձեր սիրելիների առողջությունը»:

Ցույցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ խորհրդարանը պատրաստվում է վերանայել COVID-19 մասին օրենսդրությունը, իսկ կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում:

Եվրոպայում համավարակից մահվան դեպքերի թվի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մեծ Բրիտանիան` գրեթե 42.000 մահվան դեպք: Վերջին շաբաթներին նոր ինֆեկցիաների, հոսպիտալացման եւ մահվան դեպքերի թիվն աճել է: