Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ոստիկանները ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետ Այհան Բիլգենին եւ օդանավով տեղափոխել Անկարա։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝  Անկարայի  գլխավոր դատախազությունը մեղադրում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առանցքային 7 անդամի 2014 թվականին Սիրիայի քրդաբնակ Կոբանիի համար անօրինական ցույցեր կազմակերպելու եւ «ահաբեկչական կառույցին գովերգելու» մեջ։

Գործով անցնող 7 գործիչներից մեկը հայ պատգամավոր Կարո Փայլանն է, սակայն վերջինս ունի պատգամավորական անձեռնմխելիություն։ Անկարայի դատախազությունն արդեն գործընթաց է սկսել՝ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու ու ձերբակալելու համար։