Ավստրալիայում ծանծաղուտի մեջ խրվելուց հետո փրկված 108 կետերը ծով են բաց թողնել:Այս մասին հայտնում է BBC-ն:

Սակայն ծանծաղուտում զանգվածային խրվելու արդյունքում Ավստրալիայում սատկել է 350 կետ: Թասմանիայի նահանգի կառավարության տարածած հայտարարությունը հաստատում է, որ 108 կետերը, որոնք փրկվել էին խցանումից, ազատ են արձակվել:

Վայրի բնության կենսաբան դոկտոր Քրիս Քարլայոնը դա անվանել է ֆանտաստիկ արդյունք, որին հնարավոր է եղել հասնել փրկարարական խմբի հինգ օրվա քրտնաջան աշխատանքից հետո: