Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։