Խարկովում Ан-26 ինքնաթիռը կործանման օրը վեց թռիչք և հինգ հաջող վայրէջք է իրականացրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

Ан-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է ուրբաթ երեկոյան՝ Չուգուև քաղաքի մոտ՝ ուսումնավարժանքի ժամանակ: Ինքնաթիռում կար 27 ուղևոր: Յոթն անձնակազմի անդամ էին, 20-ը՝ կուրսանտ:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ զոհվել է 25 մարդ: Երկու կուրսանտ փրկվել է: Նրանք կարողացել են վերջին պահին դուրս նետվել ինքնաթիռից: Նրանց ծանր վիճակում հոսպիտալացրել են:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հոսպիտալացվածներից մեկը մահացել է: Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր:

Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել՝ թռիչքների կանոնների խախտման հատկանիշներով։