Առնվազն չորս մարդ է վիրավորվել Փարիզում Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի նախկին խմբագրության մոտ տեղի ունեցած հարձակման արդյունքում: Տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է BFM TV-ն:

Նախնական տեղեկություններով` տուժածները դանակահարվել են: Որոնվում է երկու կասկածյալ: Փարիզի 11-րդ շրջանի իշխանությունները, որտեղ եւ տեղի է ունեցել հարձակումը, փակել են դպրոցներն ու մանկապարտեզները եւ բնակիչներին կոչ են արել խուսափել այդ հատվածից, հաղորդում է Meduza-ն:

Սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo-ն կրկին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնց պատճառով 2015-ին ահաբեկիչները հարձակվել էին խմբագրության վրա: Դրանից հետո լրագրողները սկսել էին նոր սպառնալիքներ ստանալ: