Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ  Դատարանի նախագահի պաշտոնում նոր թեկնածուի կարիք է տեսնում: Վահե Գրիգորյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, Գրիգորյանը հակիրճ պատասխանեց. «Կարծում եմ մենք  նոր թեկնածուի կարիք ունենք»։

Գրիգորյանը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին շարունակվող ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում  3-4 դատավոր հարցեր են ուղղել Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանին։