Վիճակագրական կոմիտեն հրապարակել է օգոստոս ամսվա տնտեսական նախնական ցուցանիշները։ Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 9․8 տոկոսով։ Հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 6․4 տոկոսով, մինչդեռ օգոստոսին այս տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 7․4 տոկոս աճ։

Հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019 թ․ նույն ամիսների համեմատ աճել է 0․9 տոկոսով, շինարարությունը նվազել է 19․1 տոկոսով, առևտրի շրջանառությունը նվազել է 11․5 տոկոսով։ Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին նվազել է 10․2 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը՝ 6 տոկոսով, ներմուծումը՝ 12․4 տոկոսով։

Օգոստոսին հուլիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 8․4 տոկոսով, շինարարության ծավալն աճել է 29․8 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 0․4 տոկոսով, արտահանումն աճել է 3․4 տոկոսով, ներմուծումը՝ 7․3 տոկոսով։