Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Մադրիդում, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլլան:

Նա իսպանական ցանկացած քաղաքի, այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի մակարդակը 500 դեպք կամ ավել է կազմում` 100 000 բնակչի հաշվով:

Նա նաեւ կոչ է արել փակել ամբողջ մայրաքաղաքը`  COVID-19-ով վարակման դեպքերի մի քանի շաբաթ շարունակվող կտրուկ աճից հետո: Իլլան նաեւ խնդրել է բնակիչներիբ չհաճախել բարեր եւ ռեստորաններ, եւ այդ հաստատություններին հորդորել է 50 տոկոսով կրճատել տեռասների տարողությունը:

Մադրիդը խիստ միջոցառումներ է հայտարարել ութ թաղամասերում, որոնք ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրվանից: Սա նշանակում է, որ ներկայումս Մադրիդյան համայնքում կա 45 արգելված գոտի` 1.025.574 մարդով կամ բնակչության 15.4 տոկոսով:

Ըստ միջոցառումների` բնակիչները պետք է խուսափեն ավելորդ ուղեւորություններից ինչպես արգելված գոտիներ, այնպես էլ` ամբողջ տարածաշրջանում: