Home»Իրավական, Տեսանյութեր»Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանին կալանավորվելու միջնորդության վերաբերյալ որոշումը (ուղիղ)

Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանին կալանավորվելու միջնորդության վերաբերյալ որոշումը (ուղիղ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ անց կհրապարակի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։

Միջնորդության քննությունից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ ըստ մեղադրող կողմի՝ կալանավորելու հիմքը Ծառուկյանի կողմից քրեական գործի ընթացքին խոչընդոտելոի ռիսկն է։

 

2020-09-25T22:39:05+04:0025 Սեպտեմբերի 22:39|Իրավական, Տեսանյութեր|0 Comments
Go to Top