Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին:

Այս կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վերջերս իրենց մանդատներից հրաժարվեցին նաեւ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արմեն Փամբուխչյանը։ Ջուլֆալակյանը խնդիրներ եւ անհամաձայնություն ուներ սպորտի ոլորտը համակարգող պաշտոնյաների եւ նրանց վարած քաղաքականության հետ, իսկ Փամբուխչյանը այսօր նշանակվել է արտակարգ իրավիճակների փոխնախարար։