ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին:

Որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը օրերս հրաժարվել էր մանդատից՝ որպես պատճառաբանություն նշելով, որ գործադիրում է անցնելու աշխատանքի:

2 օր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել էր, որ կնշանակվի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնում:

Հիշեցնենք նաեւ, որ մինչև պատգամավոր դառնալը Փամբուխչյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը: