Մենք առաջիկայում կամփոփենք երրորդ եռամսյակը, 9 ամիսների վերաբերյալ կներկայացնենք հաշվետվություն, կանդրադառնանք նաեւ հարկային հավաքագրումներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Ընդհանոււր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետեւանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո եւ կառավարելի են: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը եւ ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում:  Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,-ասաց նա: