Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 17:50-ի սահմանում, Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են ВАЗ 21099, КамАЗ և ցեմենտ տեղափոխող Scania մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել: Ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության   ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ВАЗ 21099-ը մեծ արագությամբ նախ բախվել է КамАЗ-ին, այնուհետև մխրճվել է ցեմենտատարի մեջ: