Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք։ Այս մասին,  այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից», — ասաց վարչապետը:

Նրա  խոսքով՝ պայմանավորվել են, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հոսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:

«Մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հուլիսին ծավալել էին շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են իրենց նախկին բնականոն իրավիճակին։ Սակայն ցանկացած պահի պատրաստ են հետ վերադառնալու կորոնավիրուսի սպասարկմանը։