5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում սեպտեմբերի 23-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ։

ՊՆ-ն հայտնում է, որ ստուգվել է զինծառայողների անհատական ֆիզիկական  պատրաստության աստիճանը, անցկացվել են տարբեր մարզաձևերի նորմացույցերով սահմանված վարժանքներ։