Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 227  նոր դեպք, ևս 69 վարակված առողջացել է, 2-ը` մահացել:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4140 դեպք, վարակվածներից 1643-ն առողջացել է, 24-ը` մահացել: 5390 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  31 788 295 է, մահացել է 975 555 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: