Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է ևս մեկ մահվան դեպք: Ընդհանուր առմամբ վարակից մահացածների թիվը հասավ 25-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում:

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 23-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք: Ապաքինվածների թիվն ավելացել է 69-ով և կազմել 1643։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 255 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: COVID հյուրանոցներում գտնվում է 563 քաղաքացի: