Չինաստանը սեպտեմբերի 28-ից կթույլատրի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը, որոնք երկրում ապրելու գործող թույլտվություն ունեն: Այդ մասին,  ասվում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«2020 թվականի սեպտեմբերի 28-ից օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք Չինաստանում ապրելու գործող թույլտվություն ունեն աշխատելու, անձնական գործերի համար եւ վերամիավորման նպատակով, կկարողանան երկրի մուտք գործել. հարկավոր կլինի, որ նրանք կրկին անգամ դիմեն այցագրերի ձեւակերպման համար»,-ասվում Է հայտարարության մեջ: