Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 38-ամյա Վահե Հովհաննիսյանը, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։