Եթե երկու պետությունների ղեկավար կազմեր հանդիպում են ու հետո իրարից տարբերվող մամլո հաղորդագրություններ են տարածում, որոնք անմիջապես վերաբերում են մեր երկրի կենսական շահերին, դուք ունեք մի քանի տարբերակ:
1. Պաշտոնական հարցում ուղարկել քո վստահելի գործընկերոջը ու արձագանքը հրապարակել:
2. Ոչ պաշտոնական կանալներով ճշտել իրավիճակը ու հետո լրատվական դաշտում արժանահավատ արտահոսք ապահովել:
3. Աշխատել այն ուղղությամբ, որ քո դաշնակից պետությունը ինքը վրդովվի ու հերքի իրականությանը չհամապատասխանող ձևակերպումները:
4. Եթե առաջին երեքը անել չես կարող, ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ տիկին Զախարովայի այսօրվա բրիֆինգին կազմակերպել, որ այդ հարցը հնչի ու ստանալ հանրային պարզաբանում:
5. Այս ամենը կարող է աշխատել, եթե դուք իրոք վստահ եք, որ այդպիսի խոսակցություն չի եղել (խոսքը ՌԴ ԱԳ նախարար Լավրովին վերագրվող՝ 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասին է): Եթե վստահ չեք, ասեք միանգամից, որ ձեզ համար հիմք է ռուսաստանյան հաղորդագրությունը ու շարունակեք խաբել ժողովրդին: 2019-ին էլ ձեզ փոխանցած Լավրովի նախագիծը փորձեք չախել ՀԱՅԱՍՏԱՆ 2050 հեքիաթների ժողովածուով:
Հ.Գ. Ոնց որ թե 5-րդ տարբերակով էլ արել եք:
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։