Ամերիկյան դեմոկրատ խորհրդարանականները են երկրի «նախագահի կողմից չարաշահումները» կանխելուն ուղղված օրինագիծ են ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Ադամ Շիֆը (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից), հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք ներկայացնում ենք մեր ժողովրդավարությունը պաշտպանող օրինագիծ՝ նախագահի կողմից չարաշահումները դադարեցնելու, վերահսկողությունների եւ զսպումների համակարգը վերականգնելու, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ամրապնդելու եւ ընտրությունները պաշտպանելու համար նշանակալի բարեփոխումներ»,- գրել է օրենսդիրը:

Ինչպես պարզաբանել է The Washington Post-ը, նախաձեռնությունն ուղղված է կառավարության գործադիր իշխանությունը վերահսկելու Կոնգրեսի կարողության ամրապնդմանը: Մասնավորապես, բարեփոխումների փաթեթը ներառում է միջոցառումներ, որոնք ուղղված են նախագահի լիազորությունների սահմանափակմանը՝ ներման որոշումներ կայացնելու, արտակարգ իրավիճակներ հայտարարելու, ինչպես նաեւ ընտրություններին օտարերկրյա միջամտությունից պաշտպանելու միջոցների ընտրության հարցում: