Ուրեմն, երեւի տավուշյան պարտությունից դեռեւս շոկից դուրս չեկած, պատերազմի օրերին «կալբաս» կերած ու «արաղ» խմած սեփական արտգործնախարարին փուռը տված Ալիեւն ու իր քարոզչական ագիտպրոպը շարունակում է КГБ-ական վատթարագույն ավանդույթները։
Երեկ հարցազրույց եմ տվել «Вестник Кавказа» ռուսական լրատվամիջոցին եւ հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում պատերազմի հնարավոր վերսկսմանը, պատասխանել եմ, որ ցանկացած պատերազմ արհավիրք է եւ ցանկացած մահ մեզ ավելի է հեռացնում բանակցության խաղաղ կարգավորումից.
— Как в Армении относятся к возможности возобновления полномасштабной войны с Азербайджаном?
— Мы будем молиться, чтобы этого не было, потому что считаем, что вопрос должен решаться мирными переговорами. Конечно, когда встает вопрос Нагорного Карабаха, мы всегда стараемся быть на одной стороне с властями, проявлять солидарность, но я думаю, что необходимо не допустить эскалации ситуации, в том числе при помощи международного сообщества, Минской группы ОБСЕ.
Война – это всегда катастрофа.
Каждая смерть – это горе, каждая смерть отдаляет нас на шаг от мирного переговорного процесса.
(Հարցազրույցն ամբողջությամբ ՝ https://vestikavkaza.ru/…/naira-zograban-nedovolstvo… )
Հա, ասել եմ նաեւ, որ անկախ բոլոր իշխանությունների հետ ունեցած ներքաղաքական տարաձայնություններից, Արցախի հարցում միշտ փորձում ենք լինել համերաշխ։
Հիմա էս ադրբեջանական ագիտպրոպը, Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւի պասով, խեղաթյուրում է իմ խոսքն ու ներկայացնում, թե Հայաստանը վախենում է պատերազմից, որովհետեւ դա կործանարար կլինի Արցախի համար։
Հիշեցնեմ, սա էն նույն Էյնուլլան է, ով ժամանակին փորձեց «լայթի» մեջ ընդդիմադիր բլոգեր խաղալ ու Ալիեւը սրան կանդալած ու չոքացրած ուղարկեց բանտ։
Թե ի՞նչ արեցին բանտում Էյնուլլային, ըստ ադրբեջանցի քաղակտիվիստների, հրապարակման ենթակա չէ, բայց սույն «ընդդիմադիր» բլոգերը, ով ժամանակին Ալիեւին համարում էր «տխմար պրիդուռոկ եւ հայվան», ինչի հետ դժվար էր չհամաձայնելը, այսօր Ալիեւի ամենասիրելի ռուպորն է։
Ես հասկանում եմ, որ Ադրբաջանում օրեցօր խորացող ներքաղաքական ճգնաժամը, նավթի գնի վարիացիաներն ու Արցախի հարցում անգամ պլան մինիմումին չհասնելը Ալիեւին ու իր քաղաքական էսթաբլիշմենթին դարձրել են խիստ դյուրագրգիռ ու նա անգամ հոբեգուժարանների պացիենտների հետ հանդիպման ժամանակ էլ էսպառնում պատերազմով ու արտասանում էր սիրելի «Կարաբախ բիզիմդիր»-ը, բայց գեբելսյան ագիտպրոպը մշտապես իրականությանն ու կոնկրետ փաստերին բախվելու եւ ցաքուցրիվ լինելու հետաքրքիր
սովորություն ունի, ինչպես այս մի դեպքում։
Հա, բնականաբար ադրբեջանական կայքերում կանոնավոր բնակվող հայ որոշ դասալիքներ, դասալիքների ֆեյքեր ու թեմայից անտեղյակ ջղաձգված կանայք հերթական «խալաստոյ» արվաշն են սկսել իմ դեմ։
Լավ, ո՞նց ասեմ, որ էնքան տխմար եք, որ ձեր վրա իջեցված «ֆաս» հրահանգով օրական հազար ստատուտ էլ գրեք, չեք շեղելու հանրության ուշադրությունը ձեր պրավալներից։
Իսկ եթե պատերազմը արհավիրք չէ ու խաղաղությունը էդքան վատ բան է, եւ մեր զինվորների մահերով պիտի ուրախանալ, բա էդ սահմանին կամուֆլյաժով-ծաղկեփնջերով սելֆիները, խաղաղության պլատֆորմի կոչերն ու Մեհրիբան բաջուն Արցախ, թեյախմության հրավիրելը հիմա Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնե՞լ է, թե՝ ո՞նց։ Հը՞։
Հ. Գ. Շնորհակալ եմ «Вестник Кавказа» լրատվամիջոցի խմբագրակազմին, որ իմ զանգից հետո շատ արագ ուղղեցին տեխնիկական վրիպակն ու ներողություն խնդրեցին ադրբեջանական մանիպուլյացիաների համար։
На изображении может находиться: 1 человек, стоит