Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության, բայց Անկարան պետք է հարգի Եվրամիության ինքնիշխանությունը, միջազգային իրավունքը եւ բացատրի իր գործողությունները Լիբիայում ու Սիրիայում:

«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք երկխոսության, սակայն ոչ թե վախեցնելու հաշվին, այլ միջազգային իրավունքը, դաշնակիցների միջեւ համագործակցությունը հարգելով»,- ասել է Մակրոնը։ «Այս սկզբունքները չեն քննարկվում»: