Երեքշաբթի ամենահայտնի կրիպտոարժույթը` բիթքոինի արժեքն ընկել է գրեթե 5 տոկոսով եւ վաճառվում է մոտ 10.5 հազար դոլարով` համաշխարհային ֆինանսական շուկաների ընդհանուր բացասական ցուցանիշների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է միջին գինն ավելի քան 20 բորսաներում` բիթքոինի արժեքը նվազել է 4.86 տոկոսով` կազմելով 10 440 դոլար: Binance բորսայում բիթքոինը գինը նվազել է 4.76 տոկոսով եւ կազմել է 10 425 դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի մոտ 58.4 տոկոսը: