Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Վերջինս հայտնեց նաև, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Ըստ Ամատունու՝ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Նա նաև փոխանցեց, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բացի Գուրգեն Ալավերդյանից, այցելել են նաև այն անձանց, որոնք Ադրբեջանում պահվում են անազատության մեջ: