Արգենտինացի բժիշկները մեկ օրում հաստատել են կորոնավիրուսով 429 պացիենտի մահը, ինչը համավարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 13 482-ի։ Ավելի վաղ երկրում մեկ օրում մահանում էր 382 հիվանդացածից ոչ ավելին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 782 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 640 147-ի։ Ներկայումս ապաքինվել է 508 563 հիվանդացած։

Ամենամեծ թվով նոր դեպքեր գրանցվել են Բուենոս Այրես նահանգում՝ 3 700։ Հաջորդում է Սանտա Ֆե նահանգը, որտեղ հայտնաբերվել է 1 215 դեպք։ Երկրի մայրաքաղաքում մեկ օրում մահացել է 678 բնակիչ։

Արգենտինայի իշխանությունները երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատել էին մարտի 3-ին։ Մարտի 20-ից Արգենտինայում մտցվել է կարանտին։ Սեպտեմբերի 18-ին պահպանվող սահմանափակումների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը։