Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ հայ ժողովրդին եւ Հայաստանի կառավարությանը՝ Անկախության օրվա առթիվ: Մեր պատմությունը բարեկամության եւ բարիդրացիության օրինակ է:

Եղբայրական Հայաստանին բարեկեցություն եւ հաջողություն ենք մաղթում»,- ասվում է Twitter-ում Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: