ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին։

Նա լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով որ շուտով ասուլիս է հրավիրելու: