Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ  նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունները, բարձրագույն պարգևներ, կոչումներ է շնորհում տարբեր բնագավառների ներկայացուցիչների՝ զինվորականների, բժիշկների, ոստիկանների, մշակութի գործիչների:

Տարբեր ոլորտներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած անձանց Հանրապետության նախագահը պարգևներ է հանձնում սեպտեմբերի 21-ին իր նստավայրում: