Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 277-ով՝ հասնելով 47 հազար 431-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 57-ով և հասել 42 հազար 608-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 3 հազար 944 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 263 հազար 608-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 930-ի, ևս 287 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 606 մարդ: