Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին: Այս մասին հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանը՝ հերքելով «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը:

«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նյութ, ինչը տարածում է գտել նաև այլ լրատվամիջոցներում։

Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Սահմանադրական դատարանի աշխատակազմ»: