Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը, որը տրվում է օրացուցային տարվա ընթացքում ազգային հավաքականի և ակումբի կազմում միջազգային մրցաշարերում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստին:

35-ամյա Ռոնալդուն մրցանակը ստանալու մասին տեղեկացրել է Ինստագրամի իր պաշտոնական էջի միջոցով:

Կրիշտիանու Ռոնալդուն 2019 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է 14, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 7 գոլի հեղինակ:

IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը Ռոնալդուն ստանում է 5-րդ անգամ: Նա մրցանակը ստացել է նաև 2013, 2014, 2016, 2017 և 2019 թվականներին: