Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է կանանց 45 օրյա նախնական զինվորական պատրաստության վարժանքների անցկացման մասին:

Մասնակիցները 45 օր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում, իսկ նրանց  առօրյան կազմակերպվելու է զինված ուժերում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն:

Վարչապետի ավագ դուստրը` Մարիամ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ինքն էլ կմասնակցի զինվարժանքներին և ավելին` դիմել է հետևորդներին` միանալու իրեն:

«Ո՞վ է գալիս գնանք»,- գրել է վարչապետի դուստրը: