«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները հանդիպեցին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է կուսակցության մամուլի քարտուղար Արեն Պետունցը:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը, ապագա զարգացումների հեռանկարները, կուսակցության ծրագրերը, ինչպես նաեւ «ԼՀ»-ի անդամների առջեւ դրվեցին նպատակներին հասնելու խնդիրներ»,- նշել է Պետունցը: