Եվրախորհրդարանում հայտարարել են, որ կդադարեն Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ղեկավար համարել նոյեմբերի 5-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երբ․․․ կլրանա գործող ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի լիազորությունների ժամկետը, խորհրդարանը նրան այլեւս երկրի նախագահ չի ճանաչի»,- նշված է բանաձեւում։

Եվրախորհրդարանը փաստաթղթում նաեւ ճանաչել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդին՝ «ժողովրդի ժամանակավոր ներկայացուցչին» եւ աջակցել նոր ընտրությունների անցկացմանը։ ԵԽ-ն նաեւ աջակցել է Լուկաշենկոյի դեմ հնարավոր պատժամիջոցները։

Բելառուսի ԱԳՆ-ից հայտարարել են, որ հիասթափված են Եվրախորհրդարանի գործողություններից։ Նաեւ նշել են, որ կառույցը, որը դիրքավորվում է որպես օբյեկտիվ եւ ժողովրդավարական, իր մեջ քաղաքական կամք չգտավ «իր քթից այն կողմ տեսնելու» համար։ Հանրապետության խորհրդում ընդունված բանաձեւերն անվանել են պետության ներքին գործերին միջամտություն։