Հայտնի հեռուստալրագրող, դերաասան Արուսիկ Տիգրանյանն այսօր ամուսնացել է իր ընտրյալի՝ Հարութ Աբրահամյանի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունենում Լոռու մարզում։

Արուսիկ Տիգրանյանը Instagram-ի իր էջի սթորի բաժնում տեսանյութեր է տեղադրել հարսանեկան արարողությունից:

«Այո՛, ես ամուսնացել եմ։ Ծանոթացե՛ք, սա էլ իմ ամուսինն է՝ Հարութը»,- ասել է նա:

Նշենք, որ Արուսիկ Տիգրանյանը ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի թոռն է։