Ֆրանսիան սատարում է Կիպրոսի կոչին Եվրամիությանը` քննարկել ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի դեմ, եթե Անկարան չդադարեցնի էներգետիկ պաշարների որոնումն Արեւելյան Միջերկրական ծովի ջրերում, հաղորդում է AP-ն:

Ֆրանսիայի` եվրոպական հարցերի նախարար Կլեմենտ Բոմը հայտարարել է, որ պատժամիջոցները պետք է լինեն ԵՄ-ի կողմից քննարկվող տարբերակներից, եթե Թուրքիան շարունակի «սպառնալ ԵՄ անդամի անվտանգությանն եւ ինքնիշխանությանը»:

«Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի օգտագործել առկա բոլոր գործիքները եւ, իհարկե` դիմել պատժամիջոցների, եթե զարգացումը դրական ուղղությամբ չընթանա»,- ասել է Բաումեն Նիկոսիայում Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ բանակցություններից հետո: