Ազգային ժողովի օրակարգը սպառված է, սակայն պատգամավորները հանգստանալու ժամանակ չեն ունենալու:

Այսօրվա նիստի ավարտին Արարատ Միրզոյանը հայտնեց, որ երեքշաբթի օրն արտահերթ նիստ է հրավիրվելու:

«Հարգելի գործընկերներ, մի հաճելի և ձեր կողմից հավանաբար երկար սպասված լուրով ամփոփեմ, սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին կառավարության հրավիրած օրակարգով տեղի կունենա արտահերթ նիստ»,-ասաց ԱԺ նախագահը: