Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտնել է Չինաստանին դիմակայելու համար ԱՄՆ ՌԾՈւ ուժեղացման ամբիցիոզ ծրագրի մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի մաստշաբային ուժեղացման «Ապագա, առաջ» անվանումը ստացած ծրագիրը ենթադրում է ամերիկյան ռազմական նավատորմի ուժեղացում. ներկայիս 293 նավերը կավելանան մինչեւ 355:

Ծրագրի նպատակն է պահպանել գերակայությունը չինական ռազմածովային ուժերի նկատմամբ: Դրա իրականացման համար պահանջվում է բյուջեից տասնյակ միլիարդավոր դոլարների տրամադրում մինչեւ 2045 թվականը:

Էսպերի խոսքով՝ արդյունքում պետք է մեծանա նավատորմի ունակությունը՝ գոյատեւելու կոնֆլիկտային պայմաններում, ամերիկյան ուժն ու ներկայությունն ու մեծ հեռավորությունների վրա ճշգրիտ հարվածներ հասցնելը:

Էսպերը նշել է, որ ՉԻնաստանն ԱՄՆ անվտանգության համար հիմնական սպառնալիքն է, եւ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ամերիկացի զինծառայողների ռազմական գործողությունների «առաջնային թատրոնն» է համարվում: