Ալեքսեյ Նավալնիի մտերիմներին կարող է սպառնալ մինչև 7 տարվա ազատազրկում, եթե նրանք Ռուսաստանից հանել են թունավոր նյութի հետքերով շիշը՝ իմանալով դրա պարունակության մասին, ասել է փաստաբան Ալեքսանդր Գրիբակովը: «Проект» պարբերականը հայտնել է, որ շիշը կարող էր Գերմանիա տանել Նավալնիի համակիրներից Մարիա Պևչիխը, ով նրան ուղեկցել է Սիբիր կատարած այցի ժամանակ: «Եթե նրանք գիտեին, որ շիշը պարունակում է թունավոր նյութի մնացորդներ․․․

Պատասխանատվության մասին, այնուամենայնիվ, վաղ է խոսելը, քանի որ գործ չի հարուցվել, կատարվում է միայն նախաքննություն»,- ասել է Գրիբակովը։ Իրավաբանը նշել է, որ չի հասկանում, թե ինչու են կարևորագույն ապացույցները դուրս բերվել Ռուսաստանից։