Հարուստ երկրների խումբը, որը ներկայացնում է համաշխարհային բնակչության 13 տոկոսը, արդեն գնել է կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութերի դեղաչափերի կեսից ավելին, հաղորդում է Oxfam-ը:

Կազմակերպությունը վերլուծել է դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր արտադրողների միջեւ կնքված գործարքները՝ հիմնված տվյալների վրա, որոնք հավաքել է Airfinity վերլուծական ընկերությունը:

Oxfam America-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիլվերմանը հայտնել է, որ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութի մշակումն ու հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, սակայն պետք է համոզվել, որ այն հասանելի է յուրաքանչյուրին:

Oxfam-ն հաշվարկել է, որ պատվաստանյութ արտադրող 5 խոշոր թեկնածուների (AstraZeneca, Gamaleya/Sputnik, Moderna, Pfizer եւ Sinovac) համատեղ արտադրական հզորությունը կազմում է 5,9 մլրդ դեղաչափ, ինչը բավարար է 3 մլրդ մարդու համար:

2,7 մլն դեղաչափ են գնել զարգացած երկրները, տարածաշրջանները, այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Հոնկոնգ, Մակաո, Ճապոնիա, Շվեյցարիա, Իսրայել:

Մնացած 2,6 մլրդ դեղաչափը խոստացվել է զարգացող երկրներին, այդ թվում՝ Հնդկաստան, Բանգլադեշ, Չինաստան, Բրազիլիա, Ինդոնեզիա եւ Մեքսիկա: