Հայաստանում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46910 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 255927, վերջին մեկ օրում` 3769 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3330 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 98-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42369 անձ` վերջին մեկ օրում 138 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 926 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է: