Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները կառավարությանը հրավիրում են համայնք՝ ծանոթանալու իրավիճակին ու մարդկանց խնդիրներին:

«Ամուլսարի հանք — նախաձեռնող խումբ» ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում բնակիչներից Վիրաբ Հովհաննիսյանը  պատմում է, որ «Լիդիան Արմենիա»-ն  ջերմոցներ է սարքել շատերի համար. «Բերքն ինքը կգնի, բոլորի համար լավ կլինի»:

«Աշխարհը հանքարդյունաբերությունով է ապրում: Գյումրիից գալիս են  «Լիդիան»-ում աշխատելու:

Ասում են՝ թունավոր է, ուրան կա՝ սուտ է»:

«Որևէ պետական մարմնի աշխատող՝ պատգամավոր, նախարար, մեկ անգամ չի այցելել Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք, Սարավան, որ հասկանա, թե էս համայնքներում իրական իրավիճակն ինչպիսին է: Պետք է գան, խոսենք։ Մենք հրավիրում ենք իրենց: Թող գան խոսեն մարդկանց հետ, տեսնեն՝ մարդիկ ինչո՞վ են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն։ Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում այս համայնքում»,-նկատեց բնակիչներից Աննա Ներսիսյանը:

Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները կառավարությանը հրավիրում են համայնք

«Որևէ պետական մարմնի աշխատող, պատգամավոր, նախարար մեկ անգամ չի այցելել Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք, Սարավան, որ հասկանա թե էս համայնքներում իրական իրավիճակը ոնց ա։ Պետք է գան, խոսենք։ Մենք հրավիրում ենք իրենց․ թող գան խոսեն մարդկանց հետ, տեսնեն՝ մարդիկ ինչով են ապրում, ինչ խնդիրներ ունեն։ Եվ, առհասարակ՝ ինչ է կատարվում այս համայնքում»։#Ամուլսարը_պետք_է_աշխատի #օրենք #mineAmulsar #Ջերմուկ #Գնդեվազ #Սարավան #Գորայք #ցուցարարը_համայնք_չէ

Gepostet von Ամուլսարի հանք — նախաձեռնող խումբ am Freitag, 18. September 2020