ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքը մեկ տեղով և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը։

Նախորդ դասակարգման աղյուսակում մեր հավաքականը զբաղեցնում էր 102-րդ տեղը։ Մեր հավաքականն այժմ իր ակտիվում ունի 1215 միավոր՝ նախորդ 1213-ի փոխարեն։ Հայաստանի հավաքականը կիսում է 101-րդ հորիզոնականը Լիբիայի հավաքականի հետ։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն (2-1), իսկ Երևանում 2-0 հաշվով հաղթել էր Էստոնիայի հավաքականին։

Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Բելգիացիներին հաջորդում են աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, իսկ հետո Անգլիան, Պորտուգալիան։